ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.28, EUR 568.13, RUB 6.53, GBP 664.39
+26 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Պատվաստվելուց հետո Վրաստանում մոտ 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով
11:52, 08.05.2021
3349 | 0

Պատվաստումների առաջին կուրսն ավարտելուց հետո Վրաստանում մոտ 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱՆ հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: «Մենք մոտ 300 դեպք ունենք, երբ մարդիկ առաջին դեղաչափը ստանալուց հետո վարակվել են: Սակայն գրեթե բոլորի մոտ վարակն ընթացել է բավականին թեթև, հաճախ՝ առանց ախտանշանների»,- ասել է պաշտոնյան:

Վրաստանում մարտի 15-ից սկսվել է բնակչության պատվաստման գործընթացը (AstraZeneca, Pfizer, Sinopharm): Իշխանությունները մինչև տարեվերջ պատրաստվում են պատվաստել չափահաս բնակչության 60 տոկոսին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր