ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.28, EUR 568.13, RUB 6.53, GBP 664.39
+29 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«ԼՂ տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը բարդ են, բայց լուծելի»․ Լավրով
10:32, 11.05.2021
7042 | 0

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած դրանց բարդությանը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«Երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերը բարձր գնահատելու համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը ելնեն նրանից, որ ռազմական ասպեկտները փակ են։ Հիմա պետք է զբաղվել «հողային» մանրամասներով՝

սահմանանշում, սահմանազատում։ Ամեն ինչ հեշտ չէ, սակայն լուծելի է՝ մեր համոզմամբ։ Ռազմական փորձագետները՝ դիվանագետների մասնակցությամբ, կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքի համար։

Լավրովը կարծում է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կարող են հիմք հանդիսանալ Երևանի և Բաքվի հարաբերությունների բարելավման համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր