ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Իրանը ֆորսաժ է անում Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան կորիդորի համաձայնագիրը». Արթուր Դանիելյան
21:20, 12.05.2021 | mamul.am
21498 | 0

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի ԱԳՆ Զարիֆը երեկվանից Սիրիայում ա: Զանգել ա Պաղեստինցիներին ու հայտարարել, որ Իրանը շարունակելու է նրանց սատարել: Սա պիտի, որ անակնկալ չլինի: Բայց դրան շատ մոտ մի բան է արել նաև ԱՄՆ նախագահ Բայդենը: ԱՄՆ Պետդեպը ԵՐԿՈՒ, կողմերին ասել է, որ նրանք պաշտպանվելու իրավունք ունեն, իսկ Բայդենը Պաղեստինի ղեկավարին առանձին նամակ է հղել:
Մայիսը շատ բուռն ա լինելու: Ամսվա վերջ առաջին դեմքերի մակարդակով ԵԱՏՄ-ի օնլայն նիստ ա լինելու, որտեղ էլի Ադրբեջանի անդամակցության հարց պիտի բարձրանա: Իսկ Վիեննայում Իրանը ԱՄՆ-ի հետ պիտի հասցնի միջուկային գործարքը ստորագրի մինչ Իրանի ընտրությունները:
Դրան զուգահեռ Իրանը ֆորսաժ ա անում Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան կորիդորի համաձայնագիրը: Էսօր Ղարիբաշվիլին դրա համար էր եկել:
Թուրքերի ու իրանց գործընկերների միակ հույսը մեր վիժվածքն ա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր