ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«ՀԱՄԱՍ-ը Պաղեստինում գործող թուրքական կազմակերպություն է. հայերը երազում են, որ այն հաղթի». Լ. Ազնաուրյանց
23:24, 12.05.2021 | mamul.am
11045 | 0

Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմանալով հանդերձ, որ ՀԱՄԱՍ-ը Պաղեստինում գործող թուրքական կազմակերպություն է, ամբողջությամբ թուրքական ֆինանսավորմամբ, թուրքիայից ստացվող սպառազինությամբ և թուրքական շահերի սպասարկման նպատակով, հայերը միահամուռ գոռում են «կեցցե ՀԱՄԱՍ-ը» և երազում են, որ այն հաղթի։ Հայերը թքած ունեն, որ, եթե էս կոնֆլիկտը կեղծ չէ, ապա մեծ հավանականությամբ սա թուրքիայի երկար ձեռքերը որոշ տարածքներից կտրելու համար է, հնարավոր է, որ տարածաշրջանում թուրքիային թուլացնելու ու Իրանին ուժեղացնելու պրոցես է տեղի ունենում։ Ու տասնամյակներով Իրանին բարեկամ ու եղբայր, իսկ հարյուրամյակներով թուրքիային թշնամի հորջորջած հայ ժողովուրդս հիմա պինդ կանգնած է թուրքական Համասի կողքը ու երազում է, որ այն չպարտվի։
Ջհուդամասոններն ուտեն ձեր ականջները և հյութի ձողիկով խմեն ձեր ուղեղը, ես ասել էի, որ եթե մի օր քրդերն սկսեն ջարդել թրքերին, հայերն անցնելու են թրքերի կողմը, ես գիտեի, ես ասել եմ, կներեք, բայց քրդերի հովանավորն Իսրայելն է։
Դուք կարող եք Իսրայելին ատել, ինչքան սիրտներդ ուզում է, բայց որ կարելի էր թրքերին աջակցել, ես չգիտեի, ռսների հրամանով դուք ոչ միայն Բուդյոնու նկարը կրծքներիդ կդնեք, այլ նաև քեմալի։
Ճիշտն էն է, որ դուք ոչ թե «Ֆեյսբուք»-ում ձեր վիրտուալ աջակցությունը հայտնեք ՀԱՄԱՍ-ին, այլ զենքն ու զրահը վերցնեք ու գնաք տեղում դա անեք ավելի կոնկրետ։ Ու նա, ով «Ֆեյսբուք»-ում կմաղթի ՀԱՄԱՍ-ին հաջողություններ, բայց ոտքն ու ձեռքը վրան, չի գնա գործով դա ապացուցելու, ինքը նիկոլի մորուքնա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր