«Ադրբեջանի կողմից շարժեր եղել են, բայց մեր բանակը այդ ամենը վերահսկողության տակ է վերցնում»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Բանակցությունները դեռևս ամբողջական արդյունք չեն տվել և այս պահին մեր նպատակը այն է, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետ, և մինչև չհասնենք դրան, մենք չենք համարի, որ վերջնական լուծված է խնդիրը: Սա պետք չէ դիտել, որպես լոկալ մի գործողություն, սա ընդհանուր պրովոկացիա է Հայաստանի հանդեպ և Ադրբեջանը սա միայնակ չի կատարում»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։ |