ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Հյուսիսային Կորեայում արգելել են «մալետ» սանրվածքն ու ջինսերը
00:40, 31.05.2021 | mamul.am
11608 | 0

Հյուսիսային Կորեայում արգելել են «մալետ» սանրվածքը, փիրսինգի որոշ տեսակներ և նեղ ջինսեր՝ երկիրը արևմտյան նորաձևության «անկումային» միտումներից պաշտպանելու համար:
Միջոցառումները ձեռնարկվել են «Ռոդոն Սինմուն» պաշտոնական թերթում հրապարակված հոդվածից հետո այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել «կապիտալիստական մշակույթի կողմից երկրի գրավումը կանխելու համար», հաղորդել է հարավկորեական Yonhap գործակալությունը:
«Ռոդոն Սինմունը» հոդված է հրապարակել, որում մտահոգություն է հայտնում, որ երիտասարդ հյուսիսկորեացիներն ավելի ու ավելի շատ են հետևում արևմտյան նորաձևության միտումներին:
«Մենք պետք է վախենանք կապիտալիստական կենսակերպի նույնիսկ չնչին նշաններից և պայքարենք՝ դրանցից ազատվելու համար»,- ասված է հոդվածում:
Հաղորդվում է, որ իշխանություններն օրենքից դուրս են հայտարարել բոլոր սանրվածքները՝ բացառությամբ 15-ի, և «ճիշտ» սանրվածքների մասին հրաման են արձակել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր