ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
#Google-ը կստեղծի իր առաջին ծալվող սմարթֆոնը
22:00, 02.06.2021 | mamul.am
7423 | 0

Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր պատմության մեջ առաջին՝ ծալվող կորպուսով սմարթֆոնը։ Այս մասին հայտնում է Gizmochina-ն։
Նման սարքի թողարկման հարցում ամերիկյան ընկերությանը կօգնի Samsung ընկերությունը։
Տեխնոլոգիական հսկա Samsung Display-ի ստորաբաժանումը Google-ին գերբարակ ապակի կմատակարարի, որը հնարավոր է ճկել:
Գերբարակ ապակին (UTG) դեռևս օգտագործվում է միայն Samsung սմարթֆոնների համար: Նման ապակիով առաջին մոդելը եղել է Samsung Galaxy Z Flip ծալվող սմարթֆոնը: Այդ ապակին օգտագործվել է նաև Galaxy Z Fold 2 մոդելի համար:
Google Pixel-ի ծալովի սմարթֆոնի մասին առայժմ քիչ տեղեկություններ կան. մշակողները գաղտնի են պահում դրա դիզայնն ու բնութագրերը: Ինսայդերները կարծում է, որ Google-ն այս սմարթֆոնը կներկայացնի 2021-ի աշնանը՝ Pixel 6 և Pixel 6 Pro-ի հետ:

#Google-ը կստեղծի իր առաջին ծալվող սմարթֆոնը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր