«Այո՛, ես Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք՝ քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը: Վստահ եմ՝ այդ երկրների հետ, գալու է մի օր, նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ նրա հետ նորմալ հարաբերություններ սկի իր ընտանիքը չի կարողանում....»,- ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ վերահաստատելով իր նախկին հայտարարությունը: «Նրա տեսադաշտի կենտրոնում ինքն է, իրենցի բացի ոչինչ չի տեսնում, իրեն թվում է՝ ամեն ինչ կարող է, բայց տեսանք արածը: Նիկոլը տեղով սպառնալիք է, ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի, ի՞նչ է եղել»,- հավելեց նա: Հարցին՝ Փաշինյանն առաջարկում է իր որդուն տալ ու վերադարձնել մեր ռազմագերիներին, ինչպե՞ս կարձագանքեք, պատասխանեց. «Գարշելի փաստ, հնդկական կինոյի տեսարաններ. ամոթ է էդ մասին խոսելը»: |