ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ոչնչացրեց ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունն էլ դարձել է իր գրպանային մենթանոցը». Համբարյան
00:30, 11.06.2021 | mamul.am
2828 | 0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ԱԳՆ-ն փլուզված է:
Դավաճան Նիկոլի տեղակալ Տիգրանը հայտարարել է, որ ԱՆԳ միակ փոխնախարար Արմեն Ղևոնդյանին պաշտոնից չի ազատում, քանի որ ԱԳՆ-ն չի կարող մնալ առանց ղեկավար կազմի... Հավելեմ, որ Ղևոնդանն ինքը բացահայտ հասկացրել է, որ չի ցանկանում աշխատեղ դավաճան Նիկոլի կառավարությունում, ինչպես դա արեցին մյուս բոլոր արտգործնախարարի տեղակալները նախարար Այվազյանի հրաժարականից հետո...
Այսպիսով, փոխվարչապետ Տիգրանը հաստատել է, որ Հայաստանի արտգործնախարարությունը փաստացի փլուզված է...
Սա խայտառակություն է և ևս մեկ ապացույց, որ դավաճան Նիկոլն ուղղակի կազմաքանդում է կառավարման համակարգը...
Այս երեք տարում նա ուղղակի ոչնչացրեց ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԱԾ-ն, իսկ ոստիկանությունն էլ դարձել է իր գրպանային մենթանոցը, որի միջոցով լուծում է իշխանության պահպանման և անձնական հարցերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր