ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.42, EUR 568.89, RUB 6.57, GBP 664.12
+26 °C, +19 °C ... +36 °C Վաղը`+37 °C
«Չարքարշ, տանջված, կոշտուկներոտ ձեռներով մարդկանց ցույց են տալիս, ասում՝ հլը տեսեք, թե ովքեր են Նիկոլի ընտրողները». Փաշինյան
18:20, 12.06.2021
1745 | 2

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց որոշ քաղաքական հակառակորդներ փորձում են ծաղրել՝ ցույց տալով, իր բնորոշմամբ, «չարքարշ մարդկանց»:

«Մեր որոշ քաղաքական հակառակորդներ, փորձելով իբր մեզ վնաս հասցնել, գնում են գյուղերում չարքարշ մարդկանց տներում նկարահանումներ են անում, նրանք էլ ասում են՝ Նիկոլին ենք ընտրելու, և այդ չարքարշ, տանջված, աշխատավոր, կոշտուկներոտ ձեռներով, կնճիռներոտ դեմքերով մարդկանց ցույց են տալիս, ասում՝ հլը տեսեք՝ ովքեր են Նիկոլի ընտրողները: Գիտեք ինչ, ես անկեղծ ասեմ՝ ինձ համար մեծ հպարտություն է, որ էդ մարդիկ, որոնք հույս են փնտրում ամեն օր, էդ հույսը կապում են մեր քաղաքական ուժի հետ, և հատկապես էն մարդիկ, ովքեր հույսի ու աջակցության կարիք ունեն»,- ասաց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր