ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մարգարեթ Միդը 1965-ին առաջարկել է հայոց լեզուն օգտագործել՝ որպես միջազգային լեզու». Սուքիաս Թորոսյան
01:15, 14.06.2021 | mamul.am
3558 | 0

Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարգարեթ Միդը 1965 թ-ին «ՄԱԿ-ի միջազգային համագործակցության տարվա» համատեքստում, առաջարկեց հայոց լեզուն օգտագործել՝ որպես միջազգային լեզու, ի տարբերություն, ասենք, էսպերանտոյի, արհեստական ​​լեզվի, որը ստեղծվել է հատուկ միջազգային օգտագործման համար: Մաո Ցզե Դունը կողմ էր, սակայն պահանջեց 30 միլիոն հայոց լեզվի ուսուցիչ սկզբի համար։...Ընդհանրապես, լեզուները տարածվում են մշակույթի միջոցով։ Ասենք, Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց աշխարհի կեսը, բայց մակեդոներենի փոխարեն տարածվեց հունարերենը, քանի որ այն ավելի հարուստ մշակույթ ուներ.....Եվ այսպես՝ բոլոր դարերում, լատիներեն, արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն և երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ անգլերեն։ Հոլիվուդը շատ մեծ դեր խաղաց անգլերենի տարածման հարցում։ Միայն և միայն մշակութային հաղթանակներով կարող ենք ճանաչելի լինել աշխարհին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր