ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Էրդողանի հետ բանակցություններն անցել են խաղաղ մթնոլորտում»․ Մակրոն
11:15, 15.06.2021 | mamul.am
4152 | 0

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններն անցել են լավ մթնոլորտում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Բանակցություններն անցել են խաղաղ մթնոլորտում»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը, միևնույն ժամանակ, նկատի ունենալով Էրդողանի նախկին վիրավորական արտահայտություններն իր հասցեին ու ծագած հակասությունները։ Նա նշել է, որ այս բանակցություններում «ոչ ոք ներողություն չի խնդրել և ոչ մի կողմ դա չի էլ պահանջել»:

«Բայց հստակ ցանկություն է արտահայտվել՝ վերսկսել բնականոն աշխատանքը»,- հայտարարել է Մակրոնը:

Նա հատուկ ընդգծել է, որ «վերջին ամիսները նշանավորվել են կողմերի ավելի հանգիստ հրապարակային հայտարարություններով»:

«Եվ ես այդ կապակցությամբ իմ գոհունակությունն եմ հայտնում»,- ասել է Մակրոնը: «Բանակցությունների ընթացքում երկուստեք արձանագրել ենք, որ ելնելով մեր հավաքական նպատակներից, անհրաժեշտ է բոլոր ուժերը ներդնել համատեղ աշխատանք ապահովելու համար»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր