ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կոչ եմ անում, որ վերջ տան խեղկատակ Փաշինյանին»․ ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ
17:05, 15.06.2021 | mamul.am
10850 | 0

Այսօր՝ Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսաք Պետրոսյանը։

«Կոչ եմ անում ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, որ վերջ տան խեղկատակ Նիկոլ Փաշինյանին, չկատարեն նրա հրամանները։ Ես էլ պիտի այսօր Սյունիք գնայի՝ նույն ձևի զինված։ Զգալով մեր երկրի այս վտանգավոր, անկայուն տնտեսության վիճակը, ցանկացա, որ ավելի ճիշտ, ավելի նորմալ ձևակերպել էն, ինչ որ կլինեմ ես «Հայաստան» դաշինքի հետ»,- ասաց նա։

«Վսյո, էսօրվանից ազատված եմ աշխատանքից, դուրս եմ գալիս»,- հայտարարեց սերժանտը՝ հագից հանելով համազգեստը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր