ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Շոփ ամառ». Visa Gold 50.000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500.000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
18:20, 15.06.2021 | mamul.am
2719 | 0

Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է անչափ ամառային «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը:

Այն ֆիզիկական անձ հաճախորդներն, ովքեր Ամերիաբանկի Visa քարտով ս․թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ արտերկրի օնլայն խանութներից կկատարեն 5 և ավելի գործարք` 50.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, կստանան հնարավորություն՝ մասնակցելու գովազդային վիճակախաղին և հաղթելու հետևյալ նվերներից մեկը.

- 100 հատ Visa Gold վճարային քարտ` յուրաքանչյուրը 50.000 ՀՀ դրամ գումարով,

- 5 հատ Visa Platinum վճարային քարտ` յուրաքանչյուրը 500.000 ՀՀ դրամ գումարով

Վիճակահանությունը կիրականացվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։ Վիճակախաղի արդյունքներով հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց` Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկվող անհատական կոդերը վիճակահանության սկզբունքով կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Արդյունքները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը, ժամը 23:59:

«Շոփ ամառ». Visa Gold 50.000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500.000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից

«Շոփ ամառ» գովազդային վիճակախաղի մասնակցության կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

«Շոփ ամառ». Visa Gold 50.000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500.000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր