ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«Պետական համակարգում հայտարարված է SOS իրավիճակ». Նաիրա Զոհրաբյան
12:30, 17.06.2021 | mamul.am
3164 | 0

Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը պատրաստվում է հրաժեշտի հանրահավաքի

Պետական համակարգում հայտարարված է SOS իրավիճակ։ Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր կան, որ պետական ողջ համակարգում ռազմական «տրեվոգ» է ու բոլորն այսօր պետք է ներկա լինեն Նիկոլի հրաժեշտի հանրահավաքին։ Մարզերի դպրոցներում, ըստ մեզ փոխանցված ահազանգի, ամառային էքսկուրսիայի անվան տակ, երեխաներին բերելու են իշխանությունից հեռացող էքսպոնատ Նիկոլին տեսնելու և նրա հանրահավաքին ներկա լինելու։

Իշխանությունից հեռացող Նիկոլին այսօր ընդամենը մեծ ու չաղ «կարտինկա» է պետք՝ բազմամարդ միտինգի վիզաժ։

Նիկոլը հրաշալի հասկանում է, որ մի քանի հարյուր մեքենաներով Սյունիքը նվաճելու իր ասպատակությունը տապալվեց և Նիկոլի համար ժողովուրդ աշխատող մասովկան չկարողացավ ապահովել պեյզաժի արժանահավատությունը։

Իսկ Նիկոլի արաբկիրյան ֆիասկոն, երբ հազիվ երկու հարյուր մասնակիցների մեծ մասը մաշկափոխ և հագուստափոխ ոստիկաններ էին, հաստատեց, որ մասովկա աշխատող fake ժողովուրդը և հակաէսթետիկ մի օլիգարխի մատակարարած հուզառատ տիկնայք ևս չփրկեցին պատկերը։

Իր երբեմնի ընտրազանգվածին վերանվաճելու վերջին «ժիմը» Նիկոլը փորձում է անել այսօր՝ Հանրապետության հրապարակը բռնի ուժով լցնելով վարչական ռեսուրսով և Նիկոլի գրպանի օլիգարխի փողերով սիրենայի ճիչեր արձակող կանանցով։

Նիկոլին այսօր բազմամարդ հանրահավաքին նոստալգիա է պետք ու նա դա փորձելու է ստանալ ցանկացած գնով։

Պարզապես, ամեն գնով այդ հանրահավաքին մարդկանց բերման ենթարկող պուճուրիկ չինովնիկները լավ կանեն չալարեն ու կարդան Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածը և հասկանան, որ իրենք անելու են քրեորեն պատժելի արարք ու հիմնավորապես նստելու են երեք տարի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր