Երկրի ապագայի վերաբերյալ այս հակամարտող ուժերը ասելիք և անելիք չունեն, նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջով տարածած ուղերձում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Նրանց իրական նպատակը մեկն է` ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական և նույնիսկ քրեական հսկայական լծակները` չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից»,- ասաց նա: |