ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.37, EUR 572.46, RUB 6.72, GBP 672.07
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Փաշինյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
01:15, 18.06.2021
8209 | 0

«Հայ գերիների ճշտված թիվը 60 է»․ այսօր Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ պատերազմի ընթացքում զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրը անհայտ 268 մարդ, հաստատված գերիներ, այս պահին, ունենք 60 հոգի և ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»,-հայտնել է Փաշինյանը և հավելեց, որ այս պահի դրությամբ 89 գերեվարված անձ է վերադարձվել, որոնցից 6-ը գերեվարվել են մինչև պատերազմը։

«Ուզում եմ ընդգծել, որ 1994 թվականից մինչև այսօր 395 մարդ անհետ կորած է համարվում»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի քարտեզներին, Փաշինյանը հավաստիացրել է, որ մի փոքր մասն են տվել Ադրբեջանին, ոչ թե ամբողջը։ «Դա ոչ թե փոխանակություն է եղել, այլ հումանիտար քայլ։ Դրանք այն ականները չեն, որոնք մեզ այսօր բաժանում են ադրբեջանցիներից»,-ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր