ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ԿԸՀ-ն կազմեց քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը
10:15, 21.06.2021 | mamul.am
5279 | 0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687․414 ձայն կամ ձայների 53,92%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․300 ձայն կամ ընտրողների ձայների 21,04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․647 ձայն կամ քվեների 5.23%-ը, ԲՀԿ-ն՝ 50․419 ձայն կամ ձայների 3,95%-ը։

Մյուս կուսակցությունների արդյունքները՝ տեսանյութում:

Արձանագրությունը ստորագրվեց հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ քվեարկության օրվանից հետո յոթերորդ օրը ԿԸՀ-ն կիրականացնի ձայների արդյունքների վերջնական ամփոփումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր