ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»
09:10, 23.06.2021 | mamul.am
6894 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հունիսի 28-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքների հաստատումից հետո, ըստ էության, կմեկնարկի Ազգային ժողովի ձևավորման փուլը:

Դրանից հետո հայտնի կդառնա, թե իշխանական թեկնածուներից ովքեր կգան խորհրդարան, ովքեր պաշտոններ կստանան, իսկ ընդդիմադիր թեկնածուների դեպքում էլ՝ ովքեր կհրաժարվեն մանդատներից:

Արդեն դրանից հետո խորհրդարանի ձևավորման աշխատանքներ կիրականացվեն հենց ներսում: Սահմանադրությամբ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմից: Այս դեպքում ընդդիմադիր փոխնախագահի աթոռը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, ավելի կոնկրետ՝ ԱԺ փոխնախագահ կլինի Իշխան Սաղաթելյանը:

Ազգային ժողովի փոխնախագահի, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի է ունենալու նորընտիր ԱԺ առաջին նիստի ժամանակ: Մշտական հանձնաժողովները խորհրդարանական ուժերին տրվում է Դոնթի բանաձևով: Այս պահին խորհրդարանում առկա է 11 հանձնաժողով. եթե փոփոխություն չլինի, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 8 հանձնաժողով, «Հայաստան» դաշինքը՝ 2 հանձնաժողով, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 1 հանձնաժողով:

Առաջին նիստի ժամանակ պետք է ընտրվեն նաև ԱԺ նախագահ և փոխնախագահներ, որոնք լինելու են արդեն իշխանական խմբակցությունից: Այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուն Ալեն Սիմոնյանն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր