ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մեր երկիրը ցավալիորեն դարձել է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման ասպարեզ»․ Վարդան Ոսկանյան
14:45, 23.06.2021 | mamul.am
2643 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կատարվողին արտաքին աշխարհի արձագանքներում օբյեկտիվության սպասումը հերթական խաբկանքն է, անտրամաբանական հույսը և անիմաստ մխիթարության սպասումը։
Մեր երկիրը ցավալիորեն դարձել է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման ասպարեզ, որտեղ, ըստ «սցենարիստների»՝ պետք է լինի հնարավորին թույլ ու անկարող իշխանություն և դրան համարժեք սպասարկու ու անդեմ ընդդիմություն։
Իրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին, որովհետև ընդդիմության մասով վերոնշյալը ոչ միայն իրականություն չի դարձել, այլ նաև ստացվել է բոլորովին հակառակ պատկերը։
Ազգային-պահպանողական ընդդիմությունը ոչ թե թուլացել, այլ ուժեղացել է՝ իր դիրքերը պահպանելով ոչ միայն արտախորհրդարանական մակարդակում, այլ նաև ամրագրելով տեղեր խորհրդարանում և արտացոլելով թեև ընտրողների ավելի փոքր, բայց, ըստ էության, զգալի և ճիշտ աշխատելու դեպքում աճի միտում ունեցող մի հատվածի համակրանքը, որը տեխնոլոգիական ծեռնածվությամբ փորձ է կատարվում դուրս թողնել «ժողովրդի» պոպուլիստական «սահմանումից»։
Հետևաբար, պայքարը Հայաստանի համար դեռ ընթացքի մեջ է, և ոչ ոք չի կարող պնդել, թե ազգային-պահպանողական ընդդիմությանը ձայներ տվածները Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչները չեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր