ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.28, EUR 568.13, RUB 6.53, GBP 664.39
+21 °C, +20 °C ... +32 °C Վաղը`+29 °C
«Ռուսաստանի վճռորոշ ներդրման միջոցով դադարեցվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը»․ Պուտին
10:55, 23.06.2021
3384 | 3

Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում վճռորոշ է եղել, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը:
«Ռուսաստանի վճռորոշ ներդրման միջոցով դադարեցվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը։ Ռուս խաղաղապահները երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը։ Ռուսաստանը երբեք չի մոռանում հարևան երկրների անվտանգության և բարգավաճման համար կրած իր պարտավորությունների մասին»,-ասել է ՌԴ նախագահը՝ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան IX համաժողովի մասնակիցների և հյուրերի համար տեսաուղերձում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր