Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչը տեսախցիկներ է տեղադրել և տեղացիներին վարձել աշխարհի ամենաթանկ մանգոներից մեկի՝ «միյաձակի» տեսակի մանգոյի պահպանության համար: Հնդկաստանում պահակ են վարձել աշխարհի ամենաթանկ մանգոյի համար Նա նշել է, որ ծառը պահպանում են տեղի բնակիչները, այն նաև տեսահսկվում է։ Նա ընդգծել է նաև, որ մանգոն յուրահատուկ համ ու հոտ ունի և մտադիր է այն վաճառել ոչ թե շուկայում, այլ աճուրդում։ Հնդկաստանում պահակ են վարձել աշխարհի ամենաթանկ մանգոյի համար «Միյաձակի» տեսակի մանգոն իր անվանումը ստացել է Ճապոնիայի պրեֆեկտուրայից, որտեղ և աճեցվում է։ Միջին հաշվով, 1 մանգոն կշռում է մոտ 350 գրամ և հարուստ է հակաօքսիդանտներով, բետա-կարոտինով ու ֆոլաթթվով: Բացի այդ, այս մրգի մեջ շաքարի պարունակությունը 15%-ով ավելի շատ է, քան մանգոյի մյուս տեսակներում։ «Միյաձակի» մանգոյի արժեքը սկսվում է կիլոգրամի համար 107 դոլարից և կարող է հասնել մինչև 3600 դոլարի: |