ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Քաղաքն ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են»․ Հայկ Մարության
10:25, 24.06.2021 | mamul.am
3699 | 0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամփոփենք ապօրինի շինությունների քանդման՝ երեկվա աշխատանքները. հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն:
Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաեւ Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:
Քաղաքն ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր