ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մարդիկ ասում են՝ որոշել էինք ձեզ ընտրել, բայց էդ ցույցը որ տեսանք, ասինք՝ վերջ, հետ են գալիս»․ Մարուքյան
12:10, 24.06.2021 | mamul.am
4814 | 0

«Մինչև վերջին երեք օրը մենք ունեցել ենք անցողիկ տոկոսներ։ Էդ ամեն ինչը փոխվել է երկու օրվա մեջ՝ վախերի տակ»,- անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հիմա մարդիկ մեր գրասենյակներ են գալիս, ասում են՝ կներեք, մենք որոշել էինք ձեզ ընտրել, բայց էդ ցույցը որ տեսանք, ասինք վերջ, հետ են գալիս, որոշեցինք էդ մի ձայնն էլ տալ իշխանությանը, որ դա տեղի չունենա»,- նշել է նա։

«Իրենց գալու մեդիահնարավորության արդյունքում մարդկանց ուղղակի բերեցին նրան, որ ավելի շատ ձայն տան իշխանությանը, քան սպասվում էր»,- հավելել է ընդդիմադիր գործիչը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր