Միննեապոլսի դատարանը նախկին ոստիկան Դերեք Շովինին, ով մեղավոր է ճանաչվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մեջ, դատապարտել է 22 տարվա և 6 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Еuronews-ը։ Հիշեցնենք՝ անցած տարվա մայիսի 25-ին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին աֆրոամերիկացուն։ Ձերբակալության ժամանակ Շովինը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը։ Ֆլոյդը բղավել էր՝ ասելով, որ խեղդվում է, սակայն ոստիկաններն ուշադրություն չէին դարձրել։ Տղամարդը մահացել էր։ Նրա մահը երկրով մեկ բողոքի ալիք էր բարձրացրել։ |