ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ցույցերից հետո Կուբան չեղարկել է դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը
18:06, 15.07.2021 | mamul.am
3893 | 0

Կուբայի իշխանությունները մինչև այս տարվա վերջ չեղարկել են մասնավոր անձանց կողմից դեղորայքի ներկրման մաքսային վճարները։ Այս մասին հայտնել է հանրապետության վարչապետ Մանուել Մարերոն։ «Որոշում է կայացվել ժամանակավորապես ուղևորներին թույլատրել սննդամթերք, հիգիենայի միջոցներ և դեղորայք ներմուծել առանց մաքսատուրքերի»,- ասել է վարչապետը:

Միջոցառումը գործելու է առնվազն մինչև տարեվերջ։ Հանրապետությունում վերջին ամիսներին դեղորայքի պակասուրդ է, խնդիրը խորանում է նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Հիշեցնենք՝ կիրակի Կուբայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել էր, որ երկրի մի քանի քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց մասնակիցներն ավերել են մի շարք խանութներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր