ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Ճապոնիայում խաղողի ողկույզը վաճառվել է 12,7 հազար դոլարով
00:02, 19.07.2021 | mamul.am
9568 | 1

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Կանաձավա քաղաքում կայացած աճուրդի ժամանակ «հռոմեական ռուբին» կոչվող հազվագյուտ տեսակի խաղողի ողկույզը վաճառվել է ռեկորդային 1,4 միլիոն իենով (12,7 հազար դոլար): Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ Կանաձավայում անցկացվող աճուրդում ռեկորդ է սահմանվում «հռոմեական ռուբին»-ի վաճառքի համար: Այս տարի այն գնել է Թայվանում ճապոնական սուպերմարկետների ցանցի սեփականատերը։
«Հռոմեական ռուբին»-ը ճապոնացի այգեգործների կողմից շուկա է դուրս բերվել 2008 թվականին։ Նրա ալ կարմիր, բարակ կեղևով ծածկված հատիկների չափը համեմատելի է պինգ-պոնգի գնդակի չափի հետ։

Ճապոնիայում խաղողի ողկույզը վաճառվել է 12,7 հազար դոլարով

Դրանց պտղահյութը հագեցած է քաղցրությամբ, ինչը բնորոշ է այս տեսակին. չափանիշներին համաձայն՝ շաքարի չափաբաժինը խաղողի հատիկում պետք է կազմի պտղի պարունակության առնվազն 18%-ը։ Այդ պատճառով Ճապոնիայում «հռոմեական ռուբինը» մեծ ժողովրդականություն է վայելում քաղցրի սիրահարների շրջանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր