ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Նավթի գինը նվազել է 8%, դոլարը՝ 10%․ Հայաստանում՝ 0 տեղաշարժ վառելիքի սակագնում
12:24, 20.07.2021 | mamul.am
13204 | 0

Վերջին օրերին հանրությունը լայնորեն քննարկում է Հայաստանում վառելանյութի աննախադեպ թանկ սակագները։ Ինչպես հայտնի է, բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում սկսեցին աննախադեպ թանկանալ համաճարակի, պատերազմի օրերին ու դրանից հետո, երբ դոլարի ինքնարժեքի կտրուկ աճ գրանցվեց Հայաստանում և զուգահեռաբար թանկացան նավթի համաշխարհային գները։ Այդ օրերին ժողովրդի դժգոհությունն իշխանությունները բավարարում էին այն պնդմամբ, որ դրանք պետությունից անկախ գործոններ են, և նավթի ու դոլարի գնի նվազման դեպքում իրավիճակը կկարգավորվի։
Վերջին մեկ ամսում Հայաստանում դոլարի ինքնարժեքը սկսեց կտրուկ նվազել և 540 դրամից հասավ 484 դրամի։ Այդ ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գնանկում տեղի չունեցավ։ Ավելին, սուպեր տեսակի բենզինը թանկացավ 60 դրամով՝ կազմելով 620 դրամ (ինչը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է Հայաստանում)։ Վերջին երեք օրերին ՕՊԵԿ երկրների համաձայնությունից հետո նավթի համաշխարհային գները սկսեցին կտրուկ նվազել. մեկ բարելի գինը 76 դոլարից նվազեց և այժմ կազմում է 69 դոլար։ Գնանկումների այս ֆոնին անգամ, Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը չի փոխվել նույնիսկ 1 դրամով։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր