Մադագասկարում ձերբակալել են Ֆրանսիայի 2 քաղաքացու, որոնք կասկածվում են մի քանի պաշտոնյաների և հանրապետության նախագահ Անդրի Ռաձուելինայի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է RFI-ը՝ հղում անելով դատախազության տվյալներին։ Վերաքննիչ դատարանի գլխավոր դատախազը նշել է, որ տղամարդկանց մեղադրանք կառաջադրվի պետական անվտանգության համար սպառնալիք առաջացնելու համար։ |