ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 477.34, EUR 556.82, RUB 6.74, GBP 659.30
+12 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+18 °C
«Քոչարյանը ՀՅԴ-ին հասկացրեց, որ առայժմ ինքն է դրության տերը». Լյովա Եղիազարյան
10:00, 23.07.2021
3518 | 1

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խմբակցության ղեկավար կարգելով իր հավատարիմ սպասյակ ու «Մարտի 1»-ով իր հանցակից Սեյրան Օհանյանին՝ Քոչարյանը Դաշնակցությանը հասկացրեց, որ առայժմ ինքն է դրության տերը։
Դաշնակցությունը խմբակցությունում կրեց իր առաջին պարտությունը, որը շարունակական է լինելու։
Դրա դիմաց Քոչարյանը Դաշնակցությանը առաջարկելու է ԱԺ-ի նախագահի տեղակալի պաշտոնը, որը ընտրովի է։
Ակնհայտ է, որ ՔՊ-ն չի ընտրի «Հայաստանի» ոչ մի անդամի։
Ստիպված «Պատիվ ունեմ»-ի որևէ թեկնածու, կարծում եմ, Իշխան Զաքարյանը կդառնա ԱԺ նախագահի տեղակալ։
Սա կլինի ՀՅԴ-ի հաջորդ պարտությունը։
Պետք է նույն ձևով դաշնակներից չընտրել նաև հանձնաժողովի նախագահներ։
Այս մեկուսացումից հետո կսկսվի խմբակցության փլուզումը ու կբացառվի Քոչարյանի ազդեցությունը։
Հուսով եմ, որ այս բանը հասկանում են ՔՊ-ում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր