ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Թող հավաքն անեն, հասկանանք՝ իրենց պահանջը որն է, հետո կորոշենք»․ Բաբկեն Թունյան
11:24, 09.05.2024 | mamul.am
1849 | 1

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում ՔՊ-ական պատգմավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրուցում անդրադարձավ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը․ «Շարժումը սկսվեց Կիրանցից, որի հիմնական խնդիրը կապված էր Կիրանցի և Ոսկեպարի հարող տարածքների հետ, հիմա մենք տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից այս պահին դժգոհ չեն, ասում են, որ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել։ Հիմա հարց եմ տալիս՝ որքանո՞վ է շարժման՝ ի սկզբանե հայտարարված նպատակը դեռևս արդիական»,- ասաց Թունյանը՝ նշելով, որ իշխանափոխության մտավախություն չունի․ «Ասում են՝ պայքարը քաղաքական չէ, ժամանակից առաջ չընկնենք, թող հավաքն անեն, հասկանանք՝ իրենց պահանջները որոնք են, հետո կորոշենք։ Մի բան հստակ է՝ Հայաստանում իշխանափոխություն կարող է լինի ընտրությունների միջոցով»,- հավելեց նա պատգամավորը։

«Թող հավաքն անեն, հասկանանք՝ իրենց պահանջը որն է, հետո կորոշենք»․ Բաբկեն Թունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր