ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Նմանները ոստիկանի համազգեստ կրելու իրավունք չունեն». Արթուր Պիվազյան
13:24, 24.07.2021
3985 | 1

Փաստաբան Արթուր Պիվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր վստահորդս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի և նրա հետ 2 այլ անձանց կողմից Ոստիկանության Գորիսի բաժնում իրեն հարվածելու, ստորացնելու և նվաստացնելու վերաբերյալ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, ոստիկանի համազգեստը հագին, 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է, ամենաայլանդակ գործողություններ է նկարագրել, թե ինչ կանի հենց Ոստիկանության շենքում 69 տարեկան թոշակառուի հետ, եթե վերջինիս չստորագրի 2021թ. հուլիսի 13-ին Գորիսում տեղի ունեցած դեպքի հետ կապված, հավանաբար իր համար երանելի բովանդակությամբ ցուցմունքը:
Նմանները ոստիկանի համազգեստ կրելու իրավունք չունեն: Հուսով եմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վստահորդիս հաղորդման հիման վրա կհարուցվի քրեական գործ և սույն անձինք օրենքի ողջ խստությամբ կկրեն իրենց պատիժը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր