Ճապոնիան տարածքային նոր պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին, որոնք վերաբերում են Արևմտյան Անտարկտիդայի տարածքին, այս մասին նշված է Ճապոնիայի բևեռային հետազոտությունների պետական ինստիտուտի զեկույցում: Զեկույցում ասվում է, որ 1911-1912 թվականներին ճապոնական արշավախումբն այցելել է Արևմտյան Անտարկտիկա, ուստի Տոկիոյի Մերի Բըրդ Լենդի ափին գտնվող «Ռուսկայա» կայանն այժմ համարվում է անօրինական: Лента-ն իր հերթին գրում է, որ այդ ափերը 1820 թվականին հայտնաբերել են ռուս ճանապարհորդները: Բացի այդ, ՌԴ-ի և Ճապոնիայի միջև շարունակում է չլուծված մնալ Կուրիլյան կղզիների հարցը: |