ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Թշնամին ԱԹՍ-ով Արմաշի կողմը դիտարկելուց հետո ընդլայնել է թիրախի կենտրոնները». Սյուզի Բադոյան
13:00, 26.07.2021 | mamul.am
8371 | 4

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգ Արարատից
Առավոտյան 11։30-ից թշնամին ագրեսիվ կրակում է Արմաշի ձկնաբուծական լճերի և Սուրենավան գյուղի ուղղությամբ:
Թշնամին օրերս հետախուզական ԱԹՍ-ով Արմաշի կողմը դիտարկելուց հետո ընդլայնեց թիրախի կենտրոնները՝ նոր գյուղեր ու օբյեկտներ ընդգրկելով»:

Ավելի ուշ Սյուզի Բադոյանը նոր գրառում է կատարել. «Հարգելիներ, ուղղում՝ Սևակավանի և ոչ թե Սուրենավանի դիրքերի ուղղությամբ:
Ահազանգն ստանալուց հետո Սուրենավանի ու լճերի դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին էի գրել, մինչդեռ իմ լրատվամիջոցում՝ Yerevan.Today.am գրածս ինֆորմացիան սղագրելիս նշել եմ՝ թե Սևակավանի և թե Սուրենավանի մասին... բնակիչն իներցիայով երկրորդ անգամ իր խոսքում այլ գյուղի անուն է տվել:
Պարզվեց կրակել են Սևակավանի և լճերի ուղղությամբ, ինչպես որ գրել էի:
Այսինքն Տիգրանաշենից քիչ ներքև (Քյարքի). ձայնագրությունս նորից լսեցի ու նորից կապի դուրս եկա աղբյուրիս հետ, հաստատեց Սևակավանի դիրքի ուղղությամբ կրակոցների մասին
Բայց ամենաէականն ասաց՝ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼ ԵՆ,
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉԿԱՆ»:

Աղբյուրը` Սյուզի Բադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր