Չինաստանի Հենան նահանգում անձրևների և հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել է 69-ի, աղետի գոտում է հայտնվել մոտ 13 միլիոն մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 63 մահացածի մասին: Նշվում է նաև, որ իշխանությունները վտանգավոր շրջաններից տարհանել են 1,47 միլիոն մարդու: Տնտեսական վնասը կազմել է 71.52 միլիարդ յուան (11.03 միլիարդ դոլար)։ Հիշեցնենք՝ Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևները սկսվել են հուլիսի 17-ին։ Ամենաշատը տուժել է Չժանչժոու քաղաքը։ |