Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի Մթնոլորտի և կլիմայի ինստիտուտի աշխատակիցները զանգվածային հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ ապագայում ջերմաստիճանի նոր ռեկորդներ են գրանցվելու, իսկ մոլորակի բնակիչները պետք է նախապատրաստվեն նրան, որ անոմալ տապը միայն ուժեղանալու է: Ըստ գիտականների, աշխարհում թերագնահատում են կլիմայի ազդեցությունը ջերմաստիճանի աճի վրա: Այնինչ, եթե գլոբալ տաքացումն արագանա, ապա դա կարող է հանգեցնել ամբողջ աշխահում տապի ուժգնացմանը ու շոգ սեզոնների հաճախակիացմանը: Հիշեցնենք, որ այս տարի անոմալ շոգեր են գրանցվել աշխարհի շատ քաղաքներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Կանադայում: Գիտնականները նշել են, որ ցավալի միտում են նկատում՝ ջերմաստիճանը տարեցտարի բարձրանում է կտրուկ, ոչ թե աստիճանաբար, ինչպես նախկինում: |