ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմը գիշերը դիմել է սադրանքի. ՊՆ
08:54, 29.07.2021 | mamul.am
10163 | 0

Հուլիսի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:

Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր