Հուլիսի 29-ին՝ սակարկությունների ընթացքում, նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է RT-ն։ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,35%-ով՝ բարելի դիմաց կազմելով 72,64 դոլար: Brent տեսակի նավթի ֆյուչերսները, սեպտեմբերյան մատակարարումներով, աճել են 0,31%-ով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 74,97 դոլարի: |