ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ, ու թշնամին կդադարի կրակել, հենց առավոտ կանենք». Իշխան Սաղաթելյան
11:42, 30.07.2021 | mamul.am
4269 | 7

«Մեզ մեղադրում են երկու բանի մեջ, որ ցույցեր չեք կազմակերպում, փողոց չեք իջնում, թշնամին մտնում է մեր պետության տարածք, իսկ ընդդիմությունը ոչինչ չի անում: Ստեղ պետք է հասկանանք, որ ընդդիմությունը ո՛չ պետության անունից բանակցություններ վարելու իրավունք ու հնարավորություն ունի, ո՛չ բանակին հրամաններ տալու ու երկրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու իրավունք և հնարավորություն: Մենք ունենք խիստ սահմանափակ լիազորություններ, ու քաղաքացիները սա պետք է հասկանան: Մենք անմիջապես արձագանքում ենք խնդիրներին, բարձրաձայնում դրանք, ցույց տալիս այս իշխանության թերացումները, անգործությունը»,- 5-րդ ալիքի եթերում անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին ու հանրային քննարկումներին՝ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից նորընտիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Եթե մենք հասկանանք, որ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ, պայմանական թիվ եմ ասում, և թշնամին կդադարի կրակել մեր երկրի վրա, հենց առավոտ կանենք: Բայց արդյոք դա է հարցի լուծումը. հարցի լուծումն այս իշխանության հեռացումն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր