«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանամերձ լրագրողները վայնասուն են բարձրացրել Ազգային ժողովի շենքի անվտանգությունը ապահովելու և լրագրողների աշխատանքի կարգավորման առիթով։
Նրանց հիշեցնեմ, որ լրագրող էին Նաիրի Հունանյանը, Տիգրան Նաղդալյանը, Տիգրան Նազարյանը։
ԱԺ-ի լրատվական ծառայությունն էր ոճրագործներին տրամադրել անցաթղթերը։
Լրագրողներից ոմանք հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ տալիս էին հակասական ցուցմունքներ։
Հոկտեմբերի 27 տեսած Ազգային ժողովը պետք է առավելագույնս պաշտպանված լինի, մանավանդ դեռ գործում են այն ուժերը, որոնց ժողովուրդը մեղադրում է այն կազմակերպելու մեջ»: