ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
14:54, 02.08.2021 | mamul.am
4458 | 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է. «Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը:

Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ գրանցելով երրորդ արդյունքը: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր):

Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր