ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.82, EUR 564.15, RUB 6.60, GBP 658.77
+18 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև մարզերից երկուսում
19:54, 02.08.2021
5901 | 0

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Առաջիկայում ոստիկանության նոր պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում։ Հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում անցկացվում է միասնական ընդունելություն-մրցույթ։

Մրցույթին մասնակցում են ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողները։ Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ընդունելություն-մրցույթի համար սահմանված է 570 տեղ, որից 258-ը՝ Լոռու մարզի, 257-ը՝ Շիրակի մարզի համար, նախատեսված է ևս 55 տեղ՝ Երևան քաղաքում պարեկների թիվը համալրելու նպատակով։
Ընդունելության համար կարող են դիմել միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Սակայն մինչ դիմում գրելը և կադրերի հաշվառման թերթիկ լրացնելը անհրաժեշտ փաստաթղթեր կան, որ դիմորդը պետք է ներկայացնի։

Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, կրթության մասին վկայական, 4 լուսանկար (4×6 չափսի), եթե արական սեռի ներկայացուցիչ է՝ զինգրքույկ, մերձավոր ազգականների անձնագրերը, տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից և «B» կարգի վարորդական իրավունքի վկայական՝ պատճենով, կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելու վերաբերյալ։

Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր