ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.75, EUR 567.05, RUB 6.66, GBP 661.53
+22 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+21 °C
Անթալիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարվել է. կան զոհեր
22:48, 02.08.2021
4572 | 2

Թուքիայի Անթալիա նահանգում՝ Մանավգաթ հանգստարանային քաղաքի մերձակայքում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, ինչի հետևանքով զոհվել է ՌԴ առնվազն 4 քաղաքացի: 16 մարդ տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ:

Հայտնի է, որ ավտոբուսը Քոնաքլի ավանից օդանավակայան էր տեղափոխում 22 զբոսաշրջիկների, նրանց թվում՝ 9 երեխա: Ավտոբուսում բոլորը եղել են Սամարայի շրջանից:

Ըստ նախնական տվյալների, վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը հատել է բաժանարար գիծը և հայտնվելով հանդիպակացում, կողաշրջվել:

Անթալիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարվել է. կան զոհեր
Անթալիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարվել է. կան զոհեր
Անթալիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարվել է. կան զոհեր
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր