«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ՝ ԱԺ նախագահի ընտրության առնչությամբ, քանի որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուների ներկայությունը չի ապահովվել դահլիճում, և նրանք չեն մասնակցել առաջադրման գործընթացին։ Որպես նախադեպ՝ փորձելու են օգտվել Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու և այդ առնչությամբ ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու փորձից։ Ճիշտ է՝ ԲՀԿ դիմումը մերժվել է, բայց նախադեպը ձևավորվել է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |