Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենայն հավանականությամբ, Երևանի ռեժիմը` պարագլխի հրահանգով, դարձյալ ստում է: Ամենայն հավանականությամբ, նախագահ Մակրոնն անգամ բառ չի ասել դեմարկացիա-դելիմիտացիայի անհրաժեշտության մասին, մինչդեռ դավաճանների ռեժիմը հայտարարություն է տարածել այդ մասին: Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունն այդ մասին բառ անգամ չի ասում, մինչդեռ որպես անկյունաքարային թեմա` դժվար թե մամուլի հաղորդագրությունում շրջանցվեր դա, եթե Մակրոնը բան ասած լիներ այդ մասին: Նամանավանդ, որ Մակրոնը խոսել է «բանակցություններով սահմանային լարումը թուլացնելու» մասին և ո՛չ դեմարկացիա-դելիմիտացիայով: Հիմա էլ ստացվում է, որ Ֆրանսիային Հայաստանում վարկաբեկելու և միաժամանակ ցույց տալու համար, թե իբրև թե, անգամ Հայաստանի բնական դաշնակիցներն են ցանկանում, որ Հայաստանը գնա ինքնասպանական այդ ուղով` չարտահայտված մտքեր են վերագրում Ֆրանսիայի ղեկավարին: Միջազգային պրակտիկայում կեղծ մամուլի հաղորդագրություններն այլ պետությունների ղեկավարների հետ շփումների բովանդակության մասին նորություն չեն: Դրանից նախկինում ինտենսիվորեն օգտվել է հատկապես Ալիևը: Հիմա ավագ եղբորից կեղծաբանության այդ ջահը ստանձնում է Հայաստանում իշխող նրա կրտսեր եղբայրը»: |