ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Թուրքը Շուշիում նստած է ձեր օրակարգի պատճառով». Շարմազանով
22:26, 04.08.2021 | mamul.am
4048 | 3

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ամոթ ունեցեք ու թուրքի օրակարգը որպես հայանպաստ մի ներկայացրեք։
Կապիտուլյանտն ասում է՝ կոմունիկացիաների բացումը ոչ թե Ադրբեջանի,այլ մեր օրակարգն է։
Պանթուրքիզմի ճանապարհի բացումը մե՞ր օրակարգն է։
Նախիջևանի ու Ադրբեջանի կապի հաստատումը Հայաստանի տարածքով մե՞ր օրակարգն է։
Մեր օրակարգը չէ, դա ձեր՝ կապիտուլյանտների օրակարգն է, որը սպասարկելու է ոչ Հայաստանի շահերը։
Թուրքը Շուշիում նստած է ձեր օրակարգի պատճառով։
Իսկ մեր օրակարգը մեկը պետք է լինի՝ կապիտուլյանտների հեռացումն ու ազգային պետականության վերականգնումը։
Կհասնենք դրան՝ ուրեմն հայկական պետականությունը դեռ հնարավորություն կունենա փրկվելու, չէ՝ ուրեմն թուրքի հետ ջան-ջիգյար անելով կդառնանք հերթական «թուրքական վիլայեթը»։
Հ.Գ.Իսկ կարո՞ղ է Շուշիի ու Հադրութի հանձնումն էլ է իրականում ձեր օրակարգը եղել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր