ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Բանակը գործող իշխանություններին է, և նրանց կառավարման արդյունքում է, որ ունեցել ենք անհաջողություններ». Ս. Օհանյան
10:30, 05.08.2021 | mamul.am
2989 | 1

«Բանակի մասին խոսելիս՝ հարգելի՛ գործընկերներ, հասկացեք, որ ես, արդեն 5-րդ տարին է լրանում, բանակում չեմ: Բանակը գործող իշխանություններին է, և գործող իշխանությունների կառավարման արդյունքում է, որ մենք ունեցել ենք կա՛մ հաջողություններ, կա՛մ անհաջողություներ, և ակնհայտ է՝ անհաջողություններ: Եվ բանակի մասին խոսելիս մենք պետք է, իհարկե, միշտ հաշվի առնենք այդ գաղտնիության ռեժիմը և բանակի ղեկավարությանը չհարվածել»,- Ազգային ժողովի իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր