ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Ադրբեջանցիները տեղահանել են Շուշիի Քանդակների պուրակի քանդակները
12:24, 14.08.2021 | mamul.am
9840 | 0

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը, որն իր մտահոգությունն է հայտնում այդ արվեստի գործերի վիճակի առթիվ, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:

Կազմակերպությունը հարցեր է ուղղում ադրբեջանական իշխանությանն այդ կապակցությամբ՝ նշելով, որ վերջինները պետք է բացահայտեն առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնեն, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը, արդյոք քանդակների հեղինակները ներգրավված են եղել դրանց տեղահանման ժամանակ և տեղափոխումը համահունչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր