ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Վաղը մլիցեն ու իր շեֆը շատ հանգիստ դատվելու են». Արամ Գևորգյան
00:48, 17.05.2024 | mamul.am
1966 | 0

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այ մարդ, ՀՀ Սահմանադրության 205 հոդվածում պարզ ասվում է. ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Для особо одаренных սա նծանակում է, որ ՀՀ տարածքից մեկ մետր հողի հանձնում անգամ պետք է կատարվի հանրաքվեի արդյունքներով։ Իսկ, որ այսօր դեմարկացիաների անվան տակ Տավուշից ՀՀ-ին պատկանող հողեր են հանձնում ադրբեջանին, դա փաստ է։
Արձանագրենք, որ փաստորեն ուժային կառույցները ևս հանցակից են ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմանն ու իրենց ենթակաների միջոցով հովանավորում են այդ դավաճանություն Հայաստանի նկատմամբ։ Ասել է թե՝ էն մլիցեն, ով ասում ա՝ հրաման եմ կատարում, նպաստում ա ՀՀ տարածքի հանձնմանը՝ օրենսդրության կոպիտ խախտմամբ, և վաղը ինքն ու իր շեֆը շատ հանգիստ դատվելու են»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր