Ադելաիդայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները նշում են, որ գինի խմելը նվազագույն ռիսկեր է պարունակում սրտանոթային համակարգի համար՝ համեմատած այլ ալկոհոլային խմիչքների: Հետազոտության արդյունքները հրապարակված են JACC: Clinical Electrophysiology գիտական ամսագրում: «Գարեջուր և խնձորի օղի խմելը կարմիր և սպիտակ գինի խմելու համեմատ նախասրտերի ֆիբրիլյացիայի ավելի մեծ վտանգ է պարունակում»,- նշել են հետազոտության հեղինակները։ |